Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբարի պատում

Երկուշաբթի 29.05.23
Ճամբարի առաջին օրը մենք խաղացինք ինտելեկտուալ սեղանի խաղեր: Հետո մաթեմատիկայի ժամին կատարեցինք թեսթ 16-ը: 3-րդ ժամին մենք խաղացինք ֆուտբոլ և մենք պարտվեցինք 11 — 12 հաշվով: Նաև ընկեր Սոնայի հետ հավաքեցինք և կերանք թութ:

Իսկ վերջում ընկեր Արմինեի հետ գրեցինք պատում Թեղենյանց վանքի մասին:

Երեքշաբթի 30.05.23
Այսօր մեր ճամբարային երկրորդ օրն էր: Մեր ջոկատավարը ընկեր Գրետան է։ Այսօր առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով ։ Որից հետո դասարանում խաղացինք տարբեր սեղանի զարգացնող խաղեր։ Այսօր նաև խաղացինք տարբեր բակային խաղեր ու նաև ֆուտբոլ խաղացինք և պատվեցինք 1:0 հաշվով: Նաև խաղացինք տարբեր հայկական ավանդական խաղեր ՝ աքլորակռիվ և աղջիկ փախցնոցի: Այսօր իրականացրեցինք մաթեմատիկական նախագիծ, որի շրջանակներում պետք էր ներկայացնել և սովորեցնել բանավոր հաշվարկ։

Հինգշաբթի 01.06.23
Հինգշաբթի մենք ուրիշ դպրոցների հետ խաղացինք էստաֆետային խաղեր և հաղթեցինք 3 : 2 : 0 հաշվով: Երբ վերադարձանք դպրոց խաղացինք ջրոցի ու ջրոցիից հետո խաղացինք ֆուտբոլ և հաշիվը վերջացավ 2 : 2 հաշվով: Իսկ վերջում արեցինք մաթեմատիկական ֆլեշմոբ:

Ուրբաթ 02.06.23

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Рубрика: Ռուսերեն

Я умею я могу

Я умею, я могу

рассказать о своих интересах

умение чтения ( рассказать о прочитанных в последнее время книгах)

умение говорения ( на какие темы ты можешь говорить на русском языке)

 умение обсуждения новостей (напиши, о каких новостях ты узнал, выскажись по этому поводу)

умение создавать видео (помести какое-нибудь созданное тобой видео)

умение свободно выражать свои мысли ( можете поместить удачный отрывок из написанного тобой сочинения)

Что вы любите делать? Что вы не любите делать?

.Кто ваши друзья? Какие они?

Как называется ваш любимый фильм?О чём вы мечтаете?

Мне все интересно, я очень любознательен.Я умею и люблю читать, писать, переводить с русского языка . Я понимаю русский язык, и говорю на разные темы.Я умею выражать свои мысли, могу создавать видео и размещать их в своем блоге. Люблю играть в игры,читать и рисовать.

Мои друзья мои одноклассхики .Мой любимый фильм-Гарри Поттер.

Мечтаю быть хорошим человеком.

Рубрика: Բնագիտություն

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն.Նախագիծ

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտության բաժնի հղումը

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Բնագիտական փորձ🎈🧪

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Բակտերիաներ և սնկեր — Ամենահետաքրքիրը
Գյուղատնտեսություն — Ամենահեշտը
ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ — Ամենադժվար

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Մասնակցել եմ տարբեր բնագիտական փորձերին դասարանում և մասնակցել եմ բակային աշխատանքներին:

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո՛ իհարկե, ես իմ տան բակում տնկում և խնամում եմ տարբեր բույսեր:

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Կարծեմ երկու հատ:

Рубрика: Մայրենի

Թեսթ 18 Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

— Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառ
    բեղեր
    անգամ
    այսօր
    կախված
  • Տեքստից շոգ դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ — շոգ
  • բ/սոված — կուշտ
  • գ/ուրախանալ — տխրել
  • դ/տաքանալ — սառչել
  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Պապիկս ինձ գնեց ոսկե ժամ:
    Մայրս պատրաստել էր տորթ, և կանչել էր հարևանին, նա էլ ասաց.
    — Դու ունես ոսկե ձեռքեր:
  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Գլուխ + վերև

Գլխավոր
Վերնատուն

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Գլուխ գովալ նշանակում է ուրիշների մոտ ինքդ քեզ գովել:
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/ Երկիր — պարզ
    բ/ Արևադարձ — բարդ
    գ/ Սառցակտոր — բարդ
    դ/ սուր — պարզ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ:
    Ծով Ա. Ցուլը տխրեց:
  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի, գերան կկոտրի:
    բ/Անունը կա, ինքը չկա:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                քամի
  • Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
    ԲևԵռի ապրողները վախենում էին մտածե, քանի որ նրանց գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր նրանց մտքերը:
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Արևադարձում հրաշալի էր տաքությունը:
  2. Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:
    ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին հազար ու մի վատ բաներ էր մտածում:
  3. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Ինձ ավարտը դուր եկավ, քանի որ ԾովԱ.Ցուլը հասկացավ, որ նրա երկիրը շատ վատն է:
  4. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Ես կուզի ապրել Արևադարձում, քանի որ այնտեղ մադիկ շատ լավ բաների մասին եմ մտածում և այնտեղ շատ տաք է:
Рубрика: Մայրենի

Լեզվական աշխատանք՝ ստորակետ

2.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր, անհայտ մարդիկ, բոլորը պարում էին, ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք զարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն, ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Рубрика: Մաթեմատիկա

Ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվություն

  • Բլոգում տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը: Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո
    Իմ մաթեմատիկայի բլոգի հղումը
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը, ձեր պատասխանը/
    Մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը
  • Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։
    Հիմականում կատարում եմ առաջին մակարդակը, երբեմն կատարում եմ երկրորդ մակարդակը քույրիկիս հետ:
  • Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։ Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։
    Չեմ կարողանում գտնել, բայց կարծում եմ արել եմ:
  • Նշել, թե ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։
    Մոգական քառակուսիներ
  • Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։
    Ես կառաջարկեմ լուցկիներով խնդիրներ:
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
    Չեմ կատարել
  • Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին և ինչո՞ւ։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։
    Այո
    https://youtu.be/yWSmWMKfK_A
  • Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։
    Սովորել եմ Excel ծրագրով աշխատել:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
    Այո
  • Տեղադրիր մաթեմատիկայի փետրվար ամսվա հաշվետվության հղումը:
  • Տեղադրիր մաթեմատիկայի մարտ ամսվա հաշվետվության հղումը:
    Մարտ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն
  • Տեղադրիր մաթեմատիկայի ապրիլ ամսվա հաշվետվության հղումը:
  • Տեղադրիր մաթեմատիկայի մայիս ամսվա հաշվետվության հղումը:
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
    8
  • Ընտրիր մաթեմատիկայի քեզ ամից դուր եկած թեման և ներկայացրու ինքնաստուգման թեստի կամ ուսումնական խաղի միջոցով:
    Խաղ 2
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը:
    Ոչինչ