Рубрика: Մաթեմատիկա

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սիրելի սովորողներ, կազմեք սեպտեմբեր ամսվա հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    այո անում եմ
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    այո
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    ինքնաստուգում
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    այո
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։
    այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    1 — 2 մակարդակ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    մայրիկիս կամ քույրիկիս
Рубрика: Հայրենագետի ակումբ

Գյումրի

Իմ սենյակի պատին փակցված է Գյումրու նկարը, որը մենք հավաքել ենք PUZZLE-ից։

Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։

Տարածքը՝ 3626 հեկտար։
2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Գյումրու օդը առողջարար է, բուսականությունը չորային է, աճում են ակացիան, թխկենին, հացենին և այլ ծառատեսակներ։ Քաղաքը տարեկան ստանում է մոտ 2500 ժամ արեգակնային լույս և ջերմություն։ 

Շուրջբոլորը հարուստ է շինանյութերով, տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային դաշտերով։ Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է։ Ձմեռը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում։
Գյումրիի քաղաքի թատրոնում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։

Հարավ-արևմտյան Բ4 թաղամասից մինչև Գյումրի

Հայնտնի գյումրեցիներ

Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում հուլիսի 4-ին,1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։  Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։


Վարդանանց Հրապարակ
Վարդանանց Հրապարակ, Գյումրիի կենտրոնական հրապարակը։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։

Գյումրու հատուկ ուտեստներ

Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր տարբեր տեսակի ապուրներով, փլավներով ու շիլաներով, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով` ոսպով փլավ, բլղուրով փլավ, բրնձով փլավ, չորթանով փլավ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն: Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Դարեր առաջ, երբ հարուստ մարդիկ մորթում էին կենդանիներին, նրանք վերցնում էին միսը և դեն էին նետում ոտքերը, իսկ աղքատ մարդիկ վերցնում էին դրանք, պատրաստում և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի:

Գյումրու Ամենափրկիչ

Ամենափրկիչ եկեղեցին 19-րդ դարի գմբեթավոր եկեղեցի է Գյումրիում: Այն գտնվում է Վարդանանց հրապարակում՝ Գյումրու կենտրոնում:  Եկեղեցին կառուցվել է Անիի Մայր Տաճարի ճարտարապետության նմանությամբ: Այնուամենայնիվ Ամենափրկիչը ավելի մեծ է Անիի Մայր տաճարից: Ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է: Մարդիկ պատմում են, որ Թադևոսը ամեն օր կառքով գնացել է Անիի՝ Կաթողիկե տաճարը տեսնելու և երեկոյան վերադառնալով՝ փորձել է նման կերպ կառուցել Ամենափրկիչ եկեղեցին :
1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո Ամենափրկիչ եկեղեցին ամբողջությամբ վնասվել է և 2002թ.-ից գտնվում է վերականգնման աշխատանքի ընթացքի մեջ:

Рубрика: Բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
    Ապակուց, փայտից, կավից, մետաղից,պլաստիկից։
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝
    նյութերը՝
    փայտ — ոսկի — պղինձ
    մարմինները՝
    աթոռ
    սեղան
    մատանի
    գրիչ
    պատուհան
    պղինձ
    պայուսակ
    բաժակ
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին- պինդ
երկաթ -պինդ
ոսկի — պինդ
գոլորշի — գազ
ջուր -հեղուկ
նավթ — հեղուկ
թթվածին — գազ
արծաթ — պինդ
փայտ — պինդ
ապակի — պինդ

Рубрика: Մայրենի

Լեզվական աշխատանք

Գործնական աշխատանք 1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝ երզ, որդի, սղոց, հոգի, ովքեր, ես, ենք, մորեղբայր, Երևան, բարև, տերև, գնդակ, հիշել:


որդի – 4 տառ 5 հնչյուն
 սղոց- 4 տառ 5 հնչյուն
 հոգի – 4 տառ 4 հնչյուն
 ովքեր – 5 տառ 5 հնչյուն
 ես- 2 տառ 3 հնչյուն
 ենք – 3 տառ 3 հնչյուն
 մորեղբայր – 9 տառ 10 հնչյուն
 Երևան- 5 տառ 7 հնչյուն
 բարև — 4 տառ 5 հնչյուն
 տերև — 4 տառ 5 հնչյուն
 գնդակ -5 տառ 6 հնչյուն
 հիշել – 5 տառ 5 հնչյուն

Գործնական աշխատանք 2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի, մորաքույն, ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկական:

Ոզնի – 4տառ 5հնչյուն
մորաքույր — 8տառ 8հնչյուն
ամենաերկար — 10տառ 11հնչյուն
հնդկահավ — 8տառ 8հնչյուն
երազանք — 7տառ 8հնչյուն
որսորդ — 6տառ 7հնչյուն
ամենաորակյալ — 12տառ 13հնչյուն
եղևնի — 5տառ 7հնչյուն
եվրոպական — 9տառ 10հնչյուն
ամերիկական — 10տառ 10հնչյուն

Գործնական աշխատանք 3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը:

Ոսկի — 4տառ 5հնչյուն
որակ — 4տառ 5հնչյուն
եղանակ – 6տառ  7հնչյուն
երկիր —  5տառ 6հնչյուն
եզ — 2տառ 3հնչյուն
որոշել — 6տառ 7հնչյուն

Рубрика: Մաթեմատիկա

Ինքնաստուգում

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։
    62094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
    100
  3. 9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
    9455 > 9435
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005
    նվազման կարգով․ 100.005, 56.983,1.586,1.568, 569,39,37,19,3,1:
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
    11
  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    4’334 — 433 = 3901
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
    161 — 61= 100
  8. Համեմատի՛ր.
    34505 < 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1 = 8045
  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։
    4.10000 + 9 . 1000 + 3 . 100 + 5 . 10 + 2 . 1 = 49352
Рубрика: Բնագիտություն

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:

Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Рубрика: Մաթեմատիկա

Թվերի մեծ աշխարհում

Թվերի մեծ աշխարհում
Արաբական թվեր

Արաբական թվերի հայրենիքը Հնդկաստանն է։ Արաբական թվերն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: 
Հնդիկներն են բացահայտել նաև զրոն, որը կոչում էին շունյա։ Զրոյի գյուտը հնարավորություն տվեց ոչ միայն առավել արագ ու հեշտ կատարել մաթեմատիկական հաշվարկները։ Իսկ թվերը կոչվել են արաբական, քանի որ հետագայում արաբներն են կատարելագործել հնդկական այդ նիշերի գրաֆիկական տեսքը և ապա տարածել աշխարհում։Իսկ ինչպե՞ս էին նախկինում հաշվում առանց զրոյի։
Հին հույներն ու եգիպտացիները հաշվելու համար օգտագործում էին կլոր քարեր և երբ հանում էին դրանք, տեղը մնում էր ազատ։ Դա, ըստ էության, հենց զրոն էր, թեպետ այն դեռ անուն չուներ։ Զրոյի տեղը բաց էին թողնում նաև Հին Չինաստանում։

Հռոմյական թվեր

Հռոմեական թվերն այսօր հազվադեպ օգտագործվող համարակալման համակարգ են: Նրանք հորինված են մեծատառ տառեր թվերը ներկայացնելու համար:

  • I = 1
  • V = 5
  • X = 10
  • L = 50
  • C = 100
  • D = 500
  • M = 1000
Рубрика: Հայրենագետի ակումբ

Ալեքսանդր Թամանյան

Կենսագրություն

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։
1923 թվականին հրավիրվել է Հայաստան։

Ստեղծագործական գործունեությունը Թամանյանը սկսել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումով։

1908 թվականին հենց այս եկեղեցում է տեղի ունեցել Ալեքսանդր Թամանյանի պսակադրության արարողությունը անգլիացի արդյունաբերողի դստեր՝ Կամիլլա Էդվարդսի հետ, ով ռուս նշանավոր ճարտարապետ Ն. Բենուայի թոռնուհին էր։

Երեսունն արդեն բոլորած Թամանյանը ճանաչված վարպետ էր, ուներ իր արվեստանոցը, աշխատում էր մեծահարուստների, ազնվականների, պալատականների և կայսերական ընտանիքի անդամների պատվերներով։

«Գեղեցիկ ճակատների համար» Ալեքսանդր Թամանյանը 1914 թվականին արժանացել է Առաջին մրցանակի և Ոսկե մեդալի։