Рубрика: Հայրենագիտություն

Ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
հայոց դիցարանի հայր Աստվածն էր Արամազդը
Ես գիտեմ այս աստվախներին Վահագն Վիշապաքազ, Անահիտ և Նանե և այլն:

2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո մնացել է Գառնու տաճարը:

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Մեր նախապապն է Հայկ նահապետը
Նա մարնչում էր Բելի հետ:

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։
Իմ սերելի առասպելն է Արա գեղեցիկ և Շամիրամը
Իսկ իմ ամենասիրելի հերոսն է Արագեղեցիկը:

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։
Վակագնը հայ դիցաբանության կարևոր աստված է: Նա փրկել է Հայ ժողովուդին վիշապներին:

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։
Արա գեղեցիկը շատ բարի ու գեղեցիկ էր իսկ Շամիրամը ուզում էր ամուսնանար նրա հետ:

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։
Վանի թագավորություն, Արշակունիներ և արտաշեսյաններ:

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Վանի թագավորությունը
Արգիշտի մեկ և Մենուա
Մենուան ստեղծել է Մենուաի ջրամբարը:
Արգիշտի մեկը հիմնել է Երևան քազաքը:

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։
Այդ ջրամբարը այս պահին Թուրքիաում է բայց թեկուղ Թուրքիաում

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 
Արգիշտի մեկ

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Ծովից ծով էր Հաայաստանը:

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում
Տրդատ երորդի ժամանակ:

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։
Վան, Սեվվան, Ծաղկաձոր, Սեվաբերդ և այլն

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։
Խոսրով Կոտակը

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։
Արտաշեսյանների Արգիշտի Մեկը:

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հրապարակիր հայրեագիտության բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ունես հրապարակել:
Հարյենագիտության բաժնի հղումը
Ամբողջությանբ ունեմ 37 նյութ
Սեպտեմբեր
8
Հոկտեմբեր
4
Նոյեմբեր
7

Դեկտեմբեր
2
Հունվար
1
Փետրվար
6
Մարտ
3

Ապրիլ
4

Մայիս
1

Ինձ շատ դուր է գալիս հայրենագիտություն առարկան: Ես նոր եմ սովորել այս առարկան, ու ես զարմացած եմ այս առարկայով: Ես կուզեմ, որ մենք ավելի ու ավելի շատ ճամփորդենք: Ես շատ սիրում եմ ընկեր Անիին և հարգում: Ես կուզեմ, որ 5-րդ դասարանում էլ անցնենք հայրենագիտություն առարկան ընկեր Անիի հետ:

Փետրվար
Գառնու տաճար, Գեղարդի վանք և քարերի սիմֆոնիա
Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին
Տեառնընդառաջ
Արա Գեղեցիկ և Շամիրամ
«Հայկ և Բել»-ը առասպել
Հայկական առասպելներ

Մարտ
Քաղաքային թափառումներ
Հայկական առասպելներ
Վահագն Վիշապաքաղ
Տորք Անգեղի հուշարձանը

Ապրիլ
Ծաղկազարդ. Ծառզարդար
Զատիկ տոնի մասին
Սուրբ Հարության տոնը
Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Մայիս
Մենուայի ջրամբար

Рубрика: Հայրենագիտություն

Մենուայի ջրամբար

Մենուայի ջրանցքը կառուցել է Մենուա թագավորը:Երկարությունը 72 կմ է, լայնությունը՝ 4.5 մ, խորությունը՝ 1.5 մ։ Ջրանցքն անցնում է լեռների լանջերի ու փորված ժայռերի միջով։ Այն կառուցված է հսկայական քարերից և անցնում է 15-20 մ բարձրություն ունեցող լայն ու անշաղախ կիկլոպյան պատերի վրայով։ Ջրանցքն օգտագործվում է առ այսօր։
Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։ Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Рубрика: Հայրենագիտություն

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Рубрика: Հայրենագիտություն

Սուրբ Հարության տոնը

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։


Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ:

Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:


Մենք ընտանիքով սիրով նշում ենք մեր տոները:

Рубрика: Հայրենագիտություն

Զատիկ տոնի մասին

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է:

Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:

Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Զատիկը նշում է ապրիլի 9-ին:

Զատիկի ուտեստները

Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Տոնական սեղանին անպայման գինին է որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ չամիչով և չորամրգերով:

Ինչպես նշեց Արթենյանը, Զատկին պատահական չեն թեթև ուտեստներ պատրաստում, քանի որ դրան նախորդել է Պահոց երկար շրջանը:

«Եթե մարդ առողջ է, նա կարող է ուրբաթ երեկոյից ոչինիչ չուտել, իսկ շաբաթ երեկոյան Ճրագալույցի պատարագին հաղորդություն առնել, ապա ճաշակել Զատկի ուտեստները: Եթե նման երկար խիստ պահքին հետևելը դժվար է, ապա կարելի է շաբաթ օրվա երեկոյից սկսել պահք պահել և հաորդություն առնել կիրակի՝ Զատիկի պատարագին», — ասաց Արթենյանը:

Рубрика: Հայրենագիտություն

Ծաղկազարդ. Ծառզարդար

Ծաղկազարդը գարնանային եկեղեցական և ժողովրդական տոն է, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն , որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։

Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն:

Рубрика: Հայրենագիտություն

Քաղաքային թափառումներ

Ես սիրում եմ իմ քաղաքը։
Մենք ընտանիքով շատ ենք սիրում ազատ ժամանակ զբոսնել քաղաքում և լուսանկարել ։

Ես շատ եմ սիրում լուսանկարել բնությունն ու երկինքը:

Դդմաշենն իմ տեսախցիկից

Ուրախ Ծաղկազարդ

Рубрика: Հայրենագիտություն

Վահագն Վիշապաքաղ

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Պատասխանել հարցերը ՝

Ո՞վ էր Վահագնը։

Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։

Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։
Ես գիտեմ, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին:

Նրան նվիրված երկու հրաշալի հուշարձաններից մեկը գտնվում է Ավան վարչական շրջանում` մայրաքաղաքի հյուսիս-արևելյան եզրին` Սևան տանող մայրուղու սկզբնամասում:

Իսկ մյուսը գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում:


Рубрика: Հայրենագիտություն

Տորք Անգեղի հուշարձանը

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։

Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։

Տորք Անգեղի արձանը դրվել է 1982թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա:

Արձանի նյութը կոփածո պղինձ է, բարձրությունը՝ 4.8 մ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան: