Рубрика: Մայրենի

Հորինուկ. Գարուն բերող ծիծեռնակը

Ծիծեռնակով գարուն կգա
Առանց ծիծեռ գարուն չկա

Կար – չկար մի <<Հդֆտի>> քաղաք կար: Այնտեղ  գարունը ավելի շուտ էր գալիս, քան ուրիշ քաղաքներում:  Բայց 2022 թվականին գարունն ավելի ուշ եկավ, քան ուրիշ քաղաքներում: Դա նրանից է, որ չար Ջոնի Քարկիտը  վերցրել  էր ծիծեռնակի մոտից կոլբան, որի մեջ կախարդական փոշին էր: Եվ հենց այդ  պատճառով  <<Հդֆտի>> քաղաքում գարունը ուշ եկավ:

Բայց ծիծեռնակը չի հանձնվում:  Նա կանչում է իր երեք ընկերներին, որ վերցնեն  Ջոնի Քարկիտի  մոտից  կոլբան:

Եվ նրանց մոտ դա ստացվում է: Իսկ Ջոնն այդ ժամանակ ասում է.

-Է՜խ, ոնց այդ ծտերը ինձ հաղթեցին:

Рубрика: Մայրենի

Ծիծեռնակների մասին 10 փաստ

  1. Ծիծեռնակներն շատ բազմազան են, ունեն 79 տեսակ:
  2. Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում:
  3. Ծիծեռնակը հազվադեպ է իջնում գետնին, որովհետև վատ է քայլում և գետնից էլ դժվարությամբ է վեր թռչում:
  4. Ձմռանը ծիծեռնակները չվում են:
  5. Մարդիկ ծիծեռնակների հետ մի նախանշան են կապել. եթե նրանք բարձր են թռչում, արևոտ եղանակ է լինելու, ցածր են թռչում, անձրև է գալու:
  6. Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։
  7. Հայաստանում կան 5  տեսակներ  օրինակ՝ քաղաքային,  գյուղական,  առափնյա, ժայռային և շիկագոտի:
  8. Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։
  9. Բույնը ափսեանման է,սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին,շենքերի պատերին,տանիքների անկյուններում և կամուրջների տակ։
  10. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

Рубрика: Մայրենի

《Չարի վերջը》/ նոր ավարտ հեքիաթի համար /

Գյուղացին շան ձայներից դուրս է գալիս ու տեսնում է, որ շան կողքը աղվեսի սատկած  մարմինն է ընկած: Նա աղվեսի շուրջը ծվծվոցներ է լսում ու երբ մոտենում է աղվեսին, բացում է ձեռքը և տեսնում ձեռքի մեջ երկու կկու կա:

Շունը արագ գնում է  կկվին կանչում ու նրան է տալիս իր  երկու ձագերին:

 Շնորհակալ եմ շուն, շա՜տ շնորհակալ եմ:

Рубрика: Մայրենի

Նամակներ

Հ Թումանյան 《Չարի վերջը》

Բարև,աղվե՛ս, ինչո՞ւ դու կերար կկվի ձագերին: Դու կարող էիր գնալ խանութից միս առնել և ուտել:

Շնորհակալ  եմ  շուն, եթե դու չլինեիր աղվեսնը կուտեր իմ վերջին  ձագին էլ: