Рубрика: Ամառային ճամբար

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Արդեն երկրորդ անգամ է, որ ես Թեղենյաց վանքում եմ լինում:

Բայց այս անգամ իմ ջոկատի հետ: 9:30 դպրոցից շարժվեցինք, իսկ երբ հասանք միանգամից սկսեցինք քայլել դեպի վանքը: Բարձունք հաղթահարելը այդքան էլ հեշտ չէր:

Ճանապարհի կեսին նախաճաշեցինք ու շարունակեցինք հաղթահարել բարձունքը:

Երբ բարձունքը հաղթահարեցինք և հասանք եկեղեցի մենք սկսեցինք երգել հոգևորական երգեր: Հենց վերջացրեցինք եկեղեցուց դուրս եկանք և երգեցինք Կոմիտասի երգեր: Այնտեղ մենք տարբեր խաղեր խաղացինք և վերադարձանք:
Մենք ունեցանք շատ լավ օր:

Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբարի պատում

Երկուշաբթի 29.05.23
Ճամբարի առաջին օրը մենք խաղացինք ինտելեկտուալ սեղանի խաղեր: Հետո մաթեմատիկայի ժամին կատարեցինք թեսթ 16-ը: 3-րդ ժամին մենք խաղացինք ֆուտբոլ և մենք պարտվեցինք 11 — 12 հաշվով: Նաև ընկեր Սոնայի հետ հավաքեցինք և կերանք թութ:

Իսկ վերջում ընկեր Արմինեի հետ գրեցինք պատում Թեղենյանց վանքի մասին:

Երեքշաբթի 30.05.23
Այսօր մեր ճամբարային երկրորդ օրն էր: Մեր ջոկատավարը ընկեր Գրետան է։ Այսօր առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով ։ Որից հետո դասարանում խաղացինք տարբեր սեղանի զարգացնող խաղեր։ Այսօր նաև խաղացինք տարբեր բակային խաղեր ու նաև ֆուտբոլ խաղացինք և պատվեցինք 1:0 հաշվով: Նաև խաղացինք տարբեր հայկական ավանդական խաղեր ՝ աքլորակռիվ և աղջիկ փախցնոցի: Այսօր իրականացրեցինք մաթեմատիկական նախագիծ, որի շրջանակներում պետք էր ներկայացնել և սովորեցնել բանավոր հաշվարկ։

Հինգշաբթի 01.06.23
Հինգշաբթի մենք ուրիշ դպրոցների հետ խաղացինք էստաֆետային խաղեր և հաղթեցինք 3 : 2 : 0 հաշվով: Երբ վերադարձանք դպրոց խաղացինք ջրոցի ու ջրոցիից հետո խաղացինք ֆուտբոլ և հաշիվը վերջացավ 2 : 2 հաշվով: Իսկ վերջում արեցինք մաթեմատիկական ֆլեշմոբ:

Ուրբաթ 02.06.23

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք