Рубрика: Նախագծային աշխատանքներ

Աշնանային կոլաժ🍂🍁

Այսօր ես ու մայրիկս միասին պատրաստեցինք աշնան թեմայով նկար։

Տերևները մենք հավաքած ու գրքի մեջ պահած ունեինք։

Իսկ հիմա նայեք ամբողջական նյութը։

Рубрика: Մայրենի

Ա. Խնկոյան «Մկների ժողովը»

Կատուն սոված  էր  ու ուժեղ էր: Նա եկել  էր մառան, որ  մի  բան ուտեր, բայց մկներին  դա  դուր  չէր  գալիս:                                                                           

Մկստան  քաղաքում  բոլորը  ապրուն  էին պանրի  մեջ  ու երշիկի մեջ:

Բայց հենց  կատուն պանիրը  ուտում  էր, նրանք սառնարանից  նոր պանիր  էին  վերցնում:

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, ու ես  ամեն ինչ լսել  եմ:  Նրանք  ուզում  էին  իմ վզից զանգ  կախեին,  որ  իմանային, թե ես  որտեղ  եմ գտնվում: Հետո որոշում  էին,  թե  ո՞վ  է  իմ  վրա զանգը    կախելու, բայց բոլորը վախեցան՝  հա-ահ-հա-հա:  

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն Թեժառույքի վանք.

Ամսի 23-ին իմ դասարանը և 4-րդ դասարանի սովորողները միասին ճամփորդեցին Կոտայքի մարզ՝ Մեղրաձոր Թեժառույքի վանք։


Միասին հավաքվեցինք Եկեղեցու մոտ ու գնացինք։
Մենք առաջինը գնացինք ջրամբար, որի անունը Աղբյուրակ էր։

Արձանը, որի մոտ մենք նկարվել ենք, ընկեր Սոնան ասաց,որ դա Ջրի Աստվածուհին է և Սանասարի ու Բաղդասարի մայրը։

զատիկը գտնվում էր Մեղրաձորի բիսետկայում

Կարո՞ղ եք ասել,թե քանի տարեկան է զատիկը։

Ասում են երբ բույսերը չորացել են, մարդիկ Աստվածուհուն ասել են որ անձրև բերի և նա բերել է։

Մենք բարձրացանք Թեժառույքի վանքը, այնտեղ մութ էր ու քանդված։

Մենք դասարանով այնտեղ նախաճաշեցինք, ֆուտբոլ խաղացինք, նկարվեցինք և ընկեր Մադլենի հետ սպորտային խաղեր խաղացինք։

Մողեսներին բռնել էր Վահանը

Ես շատ լավ օր եմ ունեցել։

Рубрика: Անգլերեն

My friend

 This is my friend. His name is Leo . He is seven years old.

He is a schoolboy. Leo like math.

He can draw beautiful pictures. His favourite colour is red .

He is very kind and clever.

Рубрика: Մայրենի

Բալզաթցիների նոր արկածը

Մի անգամ էլ, էս բալզաթցիները որոշում են գնալ ուրիշ երկիր ու իրենց հետ տանել իրենց  խելքից պակաս  գյուղը: Հավաքվում են ահել – ջահել ու մտածում են, որ տակառներից պատրաստեն  ակեր ու դնեն գյուղի տակ, ու կենդանիների օգնությամբ տանեն:

Ու էլի գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում, իսկ տղամարդկանց մի մասը սոսնձով կառքեր են պատրաստում՝ չէ՞ որ նրանք խելքից պակաս են: Տղամարդկանց մի մասը փորում են գյուղի տակը, որ ակերը տեղադրեն: Հովիվը  բերում է  գյուղի բոլոր  կենդանինարին  ու  կապում  կառքերից: Երբ ամբողջ գյուղի տակ փորում են բալզաթցիները, ու արդեն ուզում են ակերը տեղադրեն, գյուղը մտնում է հողի տակ: Ու խելքից պակաս բալզաթցիները սկսում են նորից տուն պատրաստել: