Рубрика: Մայրենի

Փայլուն Աստղը

Կար-չկար մի գյուղ կար: Այդ գյուղում ապրում էր մի աղքատ ընտանիք: Այդ ընտանիքը բաղկացած էր երեք հոգուց՝ հայրը, մայրը և նրանց գեղեցկուհի դուստրը:

Դստեր անունը Աստղիկ էր: Մայրն էր որոշել այդ անունը, քանի որ ցանկանում էր Աստղիկը մեծանա ու ունենա աստղի պես փայլուն ապագա:

Տարիները անցնում էին, Աստղիկը մեծանում էր ու գնալով ավելի գեղեցկանում: Աստղիկը շատ կիրթ ու խելացի աղջիկ էր:

Աղջկան հայրը մի անգամ ուղարկում է ջրհորից ջուր բերելու: Աղջիկը հոր խնդրանքը լսելով գնում է, որ աղբյուրից ջուր բերի: Ճանապարհը երկար էր, աղջիկը երկար ճանապարհ անցավ, որ հասնի ջրհորին: Ճանապարհին աղջիկը ծաղիկներ հավաքելով ու թռչկոտելով գնում էր:

Ասղիկը վերջապես հասավ ջրհորի մոտ: Ջրհորից ջուր լցրեց և երբ ուզում էր հեռանալ, հեռվից լսեց ինչ որ գոռոց, որը նրան հուշում էր, որ նա կանգնի: Աստղիկը շրջվեց ու տեսավ արքայազնին՝ սպիտակ ձիու վրա: Արքայազնը կանչեց նրան իր ամրոց ամուսնանալու: Աստղիկը չմերժեց և ամուսնացավ: Նրանք ապրեցին երկար և ուրախ:

Рубрика: Մայրենի

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Պատմությունը ինձ դուր եկավ, քանի որ մեզ սովորեցնում է լավ բաներ անել:
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինն էր, քանի որ նրա ընկերները շատ վատն էին:
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
    Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր չէին վախենում, ովքեր չէին փախչում, առաջիններ էր նրանց մեջ, ովքեր ստեր չէին փչում և վատ բաներ չէին անում:
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Պատմության մարդը որոշեց լինել ամենաառաջինը, քանի որ նրա անունը Պրիմո էր:
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Վարդուհին գեղեցիկ պետք է լինի ինչպես վարդը:
    Ռազմիկ անունով մարդը պետք է լինի ռազմիկ:
    Ծաղիկ անունով մարդը պետք է լինի բուրավետ ծաղիկի պես:
    Մարտիկ անունով մարդը պետք է մարտիկ լինի:
    Իշխան անունով մարդը պետք է իշխան լինի:
    Նազելի անունով մարդը պետք է լինի նազելի:
    Աստղիկ անունով մարդը պետք է աստղի պես շողա:
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
    Փայլուն Աստղը
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
    Եթե բոլորը սուտ խոսեին, աշխարհում խառնաշփոտ կլիներ:
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    Եթե հիմարների մրցույթ հայտարարվեր, ամենահիմարը կհաղթեր:
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    Եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը, շները մարդկանց կտանեին զբոսնելու:
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
    Եթե հայտնվեի վախկոտների երկրում, նրանց կսովորեցնեի խիզախություն:
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Եթե բոլոր մարդիկ ինչ մտածում են, բարձրաձայն ասեին, գաղտնիքներ չէին լինի:
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Եթե բոլոր մարդիկ բարի լինեին խաղաղություն կլիներ:
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    Եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր, լճերից ծիրան կորսայինք:
Рубрика: Без рубрики

Весёлый человек /25-28 апреля/

Крутыми тропинками в горы,

Вдоль быстрых и медленных рек,

Минуя большие озёра,

Весёлый шагал человек.

Четырнадцать лет ему было,

И нёс он дорожный мешок,

А в нём полотенце и мыло

И белый зубной порошок.

Он слышал и зверя, и птицу,

В колючие лазил кусты.

Он трогал руками пшеницу,

Чудесные нюхал цветы.

А чтобы ещё интересней

И легче, казалось, идти,

Он пел, и весёлая песня

Ему помогала в пути.

  1. Напиши, о чем это стихотворении, своими словами.
    О человеке, который путешествовал. У него был дорожный мешок. Ему было 14 лет.
  2. Выпиши из стихотворения слова, которые отвечают на вопросы: Какой? Какая? Какое? Придумай предложения с этими словами.
    Крутыми
    быстрых
    медленных

опрос: какой?

Окончания: -ой, -ый, -ий

Примеры: большой слон, сильный муравей, весенний день

Вопрос: какая?

Окончания: -ая, — яя

Примеры: большая рыба, сильная тигрица, весенняя песенка

Вопрос: какое?

Окончания: -ое, -ее

Примеры: большое поле, сильное животное, весеннее озеро

Составь словосочетания с этими словами:

Хорошая, светлый, весеннее, радостный, незабываемый, весёлая, яркий.

Рубрика: Մաթեմատիկա

Գունային խաղեր

1․Պարկում կա 3 կանաչ, 6 դեղին և 12 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը դեղին է։
16

բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։
19

գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։
10

դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի գնդակներից։
19

ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։
13

զ) հանած գնդակների մեջ կունենանք գոնե երկու միագույն գնդակ։
4

2.Տուփում կա 7 կանաչ, 2 վարդագույն և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը վարդագույն է։
18
բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։
13
գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։
10
դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի մատիտներից։
18
ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։
11
զ) հանած մատիտների մեջ կունենանք գոնե երկու միագույն մատիտ։
4
3․Պարկում կա 2 կանաչ, 4 կարմիր և 7 սպիտակ գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն 3 տարբեր գույնի գնդակ։
12
4․ Պայուսակում կա 4 վարդագույն, 6 դեղին և 3 շականակագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել պայուսակից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  դեղին է։
8
5․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը   կանաչ է։
21
6.Տուփում  կան  18 կապույտ, 7 կանաչ և 16 դեղին փոքրիկ գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ  է։
24
7.Տուփում կա 7 սև, 5 դեղին և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։
12
8.Տուփում կա 3 նարնջագույն և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը նարնջագույն է։
5
9.Տուփում կա 10 երկնագույն և 5 սև մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը երկնագույն է։
6

10․ Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ խնդիրներ։

1)Տուփում կա 12 սպիտակ և 7 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը սպիտակէ։
8

2)Պարկում կա 8 կանաչ, 12 կարմիր և 3 սպիտակ գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն 3 տարբեր գույնի գնդակ։
21

3)Պայուսակում կա 6 վարդագույն, 11 դեղին և 7 շականակագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել պայուսակից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  դեղին է։
14

4) Պայուսակում կա 7 կանաչ, 14 դեղին և 8 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  լինի դեղին։
16

5) Տուփում կա 8 նարնջագույն և 11 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը նարնջագույն է։
12

Рубрика: Բնագիտություն

Բակտերիաներ և սնկեր

Pleurotus_ostreatus(fs-03)
microbiology-testing-labs-500x500

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

    Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:
  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
    Պետք է միշտ ձեռքերը լավ լվանալ, քանի որ եղունգների տակ բակտերիաներ են մնում ու անցնում են մեր օրգանիզմ:
  9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
    Ատամները պետք է ամեն օր մաքրել, որովհետև ուտելիքի մնացորդը մնում է մեր ատամների արանքում և առաջացնում բակտերիաներ: