Рубрика: Հայրենագետի ակումբ

Մի օր մետրոյում

Ամսի իննին, մենք հայրենագետներս, շրջեցինք տարբեր կայարաններով:


Շրջեցինք — շրջեցինք, հանգստացանք պոնչիկանոցում և նորից քայլելով ու լուսանկարելով վերադարձանք դպրոց:

Рубрика: Հայրենագետի ակումբ

Ճամփորդություն մետրոյով

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի Կառուցումը սկսվել է 1972 թվականին:
Աշխատանքային ժամերը՝ ամեն օր 07:00 — 23:00։
Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։

Գծեր և կայարաններ

Սասունցի Դավիթ և Զորավար Անդրանիկ արձանների մասին տեղեկություններ

Սասունցի Դավիթ

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1959 թ.

Քանդակագործ՝ Ե. Քոչար

Ճարտարապետ` Մ. Մազմանյան

Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև: Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: 

Իմ ու Սասունցի Դավթի հանդիպումը

Զորավար Անդրանիկ

Քանդակագործ՝ Ա.Շիրազ

Ճարտարապետ՝ Ա.Մխիթարյան

Նյութ՝ Բրոնզ, բազալտ

Տարեթիվ՝ 1999

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։

Рубрика: Հայրենագետի ակումբ

Ճամբորդություն մետրոյով

Երևանի մետրոպոլիտենի այս կայարանը ամենանորն ու ամենաէժանն է։ Մետաղյա տանիքը հենված է մետաղյա գլանաձև սյուների վրա, որոնց վրա տեղադրված են գնդաձև լամպեր։ Կայարանը բառացիորեն փակուղի է՝ երեք կողմից այն շրջապատված է երկաթբետոնե ցանկապատով։ Կայարան առանց ուղու զարգացման: Կայարանն բաղկացուցիչ մասն է մեկ հարկանի քարե շինությունը , որում տեղակայված են անցակետերը և մետրոպոլիտենի աշխատանքի համար անհրաժեշտ սենյակներ։

Рубрика: Հայրենագետի ակումբ

Շիրակի մարզ

Հայաստանն ունի 10 մարզ: Այսօր կխոսենք Շիրակի մարզի մասին:

Մարզկենտրոնը`   Գյումրի
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:
Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից:

Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Ես ինքս եղել եմ Շիրակի մարզում🚗

Նյութի հեղինակ՝ Միքայել Քեշիշյան
https://mikayelqeshishyan.edublogs.org/2023/02/27/%d5%b7%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6/

Рубрика: Հայրենագետի ակումբ

Իմ ճամփորդությունը դեպի Սևաբերդ

Այսօր մենք հայրենագետների և բնագետների ակումբով ճամփորդեցինք Կոտայքի մարզ՝ Սևաբերդ:

Այնտեղ ձյունը սարասփելի շատ էր:

Սևաբերդում մենք բարձրացանք մի բլուր, որտեղից մենք սահեցինք ահռելի արագությամբ:

Այսպիսի հետաքրքիր օր ես ունեցա:

Տեսանյութի հեղինակ՝ Սոնա Փափազյան

Рубрика: Հայրենագետի ակումբ

Ձմեռային խաղերը Սևաբերդում

Մալաթիա Սեբաստիա Բ4 թաղամասից -Սևաբերդ քարտեզ:

Կոտայքի մարզի մասին
Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին։

Սևաբերդի մասին
Սևաբերդը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամհանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ։

Իսկական ճամփորդը պետք է ունանա ⬇⬇⬇

Рубрика: Հայրենագետի ակումբ

Հայրենագիտական քայլք

Այսօր մենք հայրենագետներով քայլեցինք գնացքի գծերով: Այնտեղից երևում էր Արագած լեռը, որն ունի չորս գագաթ: Երևում էր նաև Արարատ լեռը, որն ունի ամենաբարձր գագաթը, և ասում են, որ Արարատը դեմքով մեզ է, իսկ Թուրքիային մեջքով: Քայլեցինք մինչև պոնչիկանոց, որտեղ ընկեր Սոնան մեզ հյուրասիրեց պոնչիկներ:

Նյութի հեղինակ՝ Յանա

Рубрика: Հայրենագետի ակումբ

Տրնդեզի մասին

Տեառնընդառաջը եկեղեցոը անշարժ տոներից է, միշտ տոնում ենք փետրվարի 13-ի երեկոյան 17:00-ից մինչև հաջորդ օրը այդ ժամը:

Մենք դպրոցում միշտ տոնում ենք այն, քանի որ ծիսական տոներից ոչ մեկ չենք բացթողում:

Բոլորս համեղ ուտելիքներ էինք բերել, մեծ շրջան կազմեցինք, հետո երեք անգամ կրակի վրայով թռանք:

ՀԻմա մի փոքր տեղեկություն՝

Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 14-ին նշում է ժողովրդի ամենասիրված տոներից մեկը` Տրնդեզը կամ Տեառնընդառաջը (Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն): Հենց այդ օրն են ծնողները բերել նորածին Հիսուս Քրիստոսին Երուսաղեմի տաճար: Դա տեղի է ունեցել Սուրբ ծնունդից 40 օր անց: Երուսաղեմի տաճարում Սուրբ Ընտանիքին դիմավորել է Սիմեոն ծերունին:
Հետո տոնը դառնում է շատ սիրելի և միշտ տոնվում է փետրվարի 13-14ին

Տեսանյութի հեղինակ՝ Էրիկ