Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդական օր. Համբարձման ծեսը Ապարանի ջրամբարում

Մենք մայիսի 26- ին ճամփորդեցինք դեպի Ապարան:

Մեր առաջին կանգառը եղավ ծառելով լի մի անտառում:

Այնտեղ մենք նախաճաշեցինք և սկսեցինք մեր քայլարշավը :

Մենք ճանապարհին հավաքեցինք յոթ տեսակի ծաղիկ, յոթ տեսակի քար, իսկ ջուրը լցրեցինք մեր տարբեր շշերից՝ երբ արդեն ջրամբարի դիմաց գուշակություններ էինք անում:

Մենք երբ հասանք ջրամբար, ընկեր Սոնան մեզ պատմեց տարբեր գետերի ու լճերի մասին: Նա ասաց, որ լինում է տարի երբ ջրամբարում ջուր չի լինում,բայց լինում է տարի, որ ջուրը ծածկում է Պողոս-Պետրոս եկեղեցին:

Ջրամբաը մի ուրիշ տեսակի սիրուն էր: Ջրամբարի տեսարանը աննկարագրելի էր ու ես այն նկարել եմ:

Ես ունեցել եմ տպավորություններով լի ճամփորդական օր:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԸՆԿԵՐ ԼՈՒՍԻՆԵ

Рубрика: Մայրենի

Համբարձման տոնը

Համբարձում տոնը քրիստոնեական  տոն է։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային     կյանքի վերջին օրերի : Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է  Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի , խաղերի ու մրցույթների զուգակցությամբ:

Վիճակի Արուսի մասին

Վիճակի Արուսն էլ համարվում էր Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին հատուկ կավից սափոր և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի սափորի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի սափորի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի սափորը մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու:

Համբարձման տոնի ժամանակ էին պատրաստվում նաև Արուսի տիկնիկը և կաթնով, որը հետագայում լցնում էին դաշտերը, որպես զոհաբերություն, որպեսզի տարին առատ լինի: Վիճակի Արուսին պատրաստելու համար աղջիկները վերցնում էին խաչաձև փայտ, շորեր հագցնում, գլխին հատուկ հարմարանք դնում՝ վրան աչքեր և բերան նկարելով: Տիկնիկն ունենում էր հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր:

Рубрика: Մայրենի

Միլիոն տարի մեզանից հետո

Երեկ գիշեր ես այնքան խորն էի քնել, որ նույնիսկ դպրոցից ուշացա: Արթնացա քնից  ու տեսա, որ անցել է միլիոն տարի: Երբ  մայրիկը փակ դռան միջով մտավ իմ սենյակ, ես հասկացա, որ ամեն ինչ շատ լուրջ է:

Երբ ես նայեցի պատուհանից իմ բակ, տեսա ,որ մեր ծառերը այնքան էին մեծացել, որ ծառերի վրա ծառեր էին աճել: Չնայած որ ուշացել էի դպրոցից, բայց արագ պայուսակս վերցրեցի ու վազեցի: Ուզում էի շուտ հասկանայի, թե դպրոցում  ինչ է կատարվում:

Երբ մտա դպրոց, տեսա բոլորը մեքենաներով, թռչող սքեյթերով ու հեծանիվներով են շրջում: Մի պահ զարմացա, բայց այդ պահին, ընկեր Լուսինեն ավտոմեքենայով կանգնեց դիմացս ու մեքենայի  մեջից  հանեց թռչող սքեյթը ու ինձ նվիրեց: Ես ուրախությունից  թռչկոտեցի ու քնից արթնացա: Ես արագ նայեցի դուրս և տեսա, որ բակում ամեն ինչ նույնն է: Ես վազեցի դեպի դուռը և փորձեցի մայրիկի պես անցնել դռան միջով, բայց ես դրա արդյունքում ունեցա վնասցվածք ու հասկացա, որ դա միայն ԵՐԱԶ էր:

Բայց շաաաաատ լավ երազ էր:

Рубрика: Անգլերեն

Seasons

Winter, spring, summer and autumn.

My birthday is in winter.

My sister’s birthday is in spring.

My mothes birthday is in summer.

My Dad’s birthday is in autumn.

Рубрика: Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն. Գառնի Կրիստալլայն / Քարերի սիմֆոնիա

Այսօր մենք ընկեր Մադլենի և ընկեր Լուսինեի հետ ճամփորդեցինք դեպի Գառնի: Առաջին կանգառը ջրի գործարանն էր: Մինչև ջրի գործարան մտնելը մենք հաց կերանք: Ես այտեղ զարմացա, երբ տեսա, թե ինչպես են փոքր կապսուլաներից կարողանում ստանալ մեծ շշեր:

Читать далее «Ուսումնական ճամփորդություն. Գառնի Կրիստալլայն / Քարերի սիմֆոնիա»