Рубрика: Մայրենիի ստուգատես

Ելքի ստուգատես. Տարվա իմ ձեռքբերումները

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։
    Իմ մայրենիի բաժնի հղումը
    նյութ
  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։
    Ինձ ամենաշատը դուր է եկել այն դասընթացը, որտեղ մենք կարդում էինք Ջանի Ռոդարիի հեքիաթները:
  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․
    Ինձ ամենից շատ դուր է գալիս, երբ մենք հեքիաթներ ենք ընթերցում և քննարկում, քանի որ ես սիրում եմ կարդալ:
  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։
    Ինձ շատ դուր է գալիս մայրենիի դասընթացը: Ինձ հետաքրքիր է անցնում այդ դասաժամին: Ինձ շատ դուր է գալիս, երբ մենք տարբեր ստեղծագործություններ ենք կարդում: Ես շատ սիրում եմ ընկեր Գոհարին:
  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
    Կարդում եմ ԿՈՄԻՏԱՍ
  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։
    Ավետիք Իսահակյան
    ԵՂՆԻԿԸ
    Եղնիկը ստեղծագործությունից ես հասկացա, որ ամեն մեկը միշտ հիշում ու կարոտում է իր տունը:
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասերին, ի/նչ գույն կընտրես։
    Եթե իմ մայրենիի դասերին գույն տամ, ապա կտամ վարդագույնն ու կապույտը:
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
    Ես մայրենին կգնահատեմ 10/9
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
    Ես կուզեի, որ ամեն դասի վերջի 15 րոպեն մենք խաղանք այն խաղը, որտեղ հեքիաթների մեջ ավելացնում ենք նոր բառեր:
  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։
    Ես կուզեի, որ 5-րդ դասարանում իմ մայրենիի դասընթացը լիներ ավելի գունավոր և մենք շատ ճամփորդեինք դեպի հեքիաթներ:
Рубрика: Մայրենիի ստուգատես

 Ելքի ստուգատես․ Պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի մասին

Ա․ Թվարկիր, թե ինչ գրքեր ես կարդացել

Ես կարդացել եմ `
101 փաստ դինոզավրերի մասին
Ընձուղտը, Պեղոն մեկ էլ ես
Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից 8 հատ հեքիաթ

Աշխարհի չեմպիոն Դանին
Օզի կախարդը
Կտրիչ աղվեսը

Բ․ Ովքե՞ր են կարդացածդ գրքերի հեղինակները

Իմ կարդացած գրքերի հեղինակներն են՝
Հանս Քրիստիան Անդերսենը
Ռոալդ դալը
Լ.Ֆրենք Բաում
101 փաստեր, որ պետք է իմանալ


Գ․ Ինչե՞ր ես սովորել կարդացածդ գրքերից

101 փաստ, դինոզավրերի մասին գրքից, ես իմացա տարբեր հետաքրքիր փաստեր  դինոզավրերի մասին :
Օզի կախարդը ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ կարելի է անել միասին:
 Աշխարհի չեմպիոն Դանին ինձ սովորեցրեց, որ ամենաաղքատ ընտանիքի երեխան էլ կարող է դառնալ աշխարհի չեմպիոն:
Կտրիչ աղվեսը կարդալիս ես հասկացա, որ եթե ամեն ինչ անենք միասին, ապա լավ արդյունքի կհասնենք:

Դ․ Քեզ ամենից շատ դուր եկած գիրքը համառոտ ներկայացրու

Ինձ ամենից շատ դուր եկավ «Ընձուղտը, Պեղոն մեկ էլ ես» գիրքը:
Ընձուղտը, Պեղոն մեկ էլ ես

Рубрика: Մայրենիի ստուգատես

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»/ Ելքի ստուգատես

թամբ, դուռ, խելք, հնարամիտ, լվացքի մեքենա

Լինում է, չի լինում մի մարդ ու կնիկ են լինում: Օր ու գիշեր կռիվ են անում, թե ո՞վ չունի խելք: Մի օր ամուսինը դուռը բացեց ու ներս մտավ: Կինը տեսավ, որ ամուսնու շալակը մեծ պարկերով եղ ու բրինձ է, նա բարկացավ և ասաց.
— Տո ա՛յ անխելք, մենք լվացքի մեքենա չունենք, դու եղ ու բրի՞նձ ես առնում: Շուտ արա, թամբդ դիր ձիու վրա և տար եղ ու բրինձը փոխանակիր լվացքի մեքենայի հետ:
Երբ գյուղացին հասնում է շուկա, վաճառականը հասկանում է, որ գյուղացին անխելք է և անում է հնարամտություն: Փոխանակում է, իսկ հենց գյուղացին գնում է վաճառականն ասում է.
-Բայց այս գյուղացին ինչ անխելք է, կարող էր կեսը տար, որ իր սեղանին էլ բան լինի դնելու:

Рубрика: Մայրենիի ստուգատես

Ելքի ստուգատես

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա աղվեսի անունից
Ես անտառում որս անելիս կենտրոնացա նապաստակի վրա, ու իմ պոչը թողեցի թակարդի մեջ ,և միտք արեցի՝ ես առանց պոչ ոնց պետք է այս աշխարհում այսպես խայտառակված ապրեմ: Ես որոշեցի անտառի բոլոր  աղվեսներին համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի խնդրել նրան, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև ընդանրապես պոչով գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ է: Բայց ամենախորամանկ աղվեսն ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բ
 աղվեսի պոչի անունից
Իմ տերը անտառում որս անելիս կենտրոնացավ նապաստակի վրա ու ինձ  թողեց թակարդի մեջ: Ես անդադար լաց էի լինում: Տերս միտք արեց, — դե առանց ինձ ոնց ապրի աշխարհում այսպես խայտառակված : Տերս որոշեց անտառի բոլոր  աղվեսներին համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Տերս բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց խնդրել նրանց, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև ընդանրապես պոչով գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ է: Բայց ամենախորամանկ աղվեսն իմ տիրոջը  պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Գ
 հավաքված աղվեսներից մեկի անունից
«Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:



Рубрика: Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Ամաչկոտ նապաստակ, հուզված կրիա, հոգնած գլուխ, լուսավոր ժամացույց, ճաշոտ արջուկ, քաղցր աթոռ:

«Ճաշոտ արջուկը»

Օրերից մի օր լույս աշխարհ է գալիս մի արջուկ: Նա ուտում էր միայն ճաշ: Արջուկը իր ծնողների պես չէր ուտում ձուկ և տարբեր ուտելիքներ:
Այդ պատճառով էլ նրա ծնողները ամեն օր գնում էին անտառ, որ բերեին սունկ, կարտոֆիլ, միս և մի քիչ ջուր ճաշի համար:
Միշտ երբ նա ուտում էր ճաշ լինում էր ճաշ ու չէր թողնում, որ իր մայրը մաքրի իր բերանը ու ճաշոտ էր մնում: Հետո նա ստացավ մականուն՝ «ճաշոտ արջուկ»: 14 տարեկանում որսորդները արջուկին տարան գազանանոց: Արջուկի մայրը ուզում էր հասնել ձագուկին, բայց չկարողացավ:
Գազանանոցում նրան տալիս էին տարբեր ուտելիքներ, բայց նա չէր ուտում: Երկու օր հետո արջուկը հիշեց, որ նրան տվել են սունկ, կարտոֆիլ, միս և տաք ջուր ու նա պատրաստեց իրեն ճաշ: Երբ աշխատողները տեսան, որ արջուկը ուտում է ճաշ, նրանք էլ սկսեցին արջուկին մատուցել ճաշ: Մի քանի օր անց արջուկի մայրիկին էլ բերեցին գազանանոց ու նրանք միասին ապրեցին երկար տարիներ:

Պետք է տեսածը միշտ սովորել և հիշել: