Рубрика: Մայրենի

Ընձուղտը, Պեղոն մեկ էլ Ես

Ընթերցանության օր 15.09.22

Գրքի հերոսը Բիլլին է, ով ապրում է մի անբնակ շինության մոտ: Բիլլին միշտ երազել է տեսնել ու մտնել այդ անբնակ շինության մեջ: Այդ շինության վերևը գրված է ԲԱՆԴԱԿ: Այդ դռան վրա գրված էր ՎԱՃԱՌՎՈՒՄ Է:

Օրերից մի օր, երբ Բիլլին այնտեղ կանգնած էր, նա տեսավ, որ այդ գրվածը մի մարդ փոխել է և գրել է՝ ՎԱՃԱՌՎԱԾ Է: Մի քանի վայրկյան անց պատուհանից պետքարան, թռչնի բույն, ձիուկ, անկողին և վաննա ընկավ:

Բիլլին մտածում էր, որ ինչ որ խելագար որոշել է տունը դատարկել: Հետո լռություն տիրեց և Բիլլին կանչեց.

— Հեյ, մարդ կա՞:

— Բայց ոչ մի ձայն չեկավ:

Շարունակելի…

Ընթերցանության օր 29.09.22

Վերջը մութն ընկավ գնացի տուն, բայց հենց լույսը բացվեց գնացի դատարկ տուն։ Առաջինը աչքիս ընկավ նոր դուռը, որը փոխել էին կարմիր և ցուցափեղկի վրա գրված էր այլ բան՝ ԼՄԱ ընկերություն։

Սկզբում ես փորձեցի մի ձայն լսել, բայց ծպտուն չկար։ Մեկ էլ աչքիս ծերով տեսա մի մեծ Ընձուղտի գլուխ։

Երկու վայրկյան անց, մյուս պատուհանը բացվեց ու մի մեծ, սպիտակ թռչուն թառեց պատուհանագոգին։ Ես ճանաչեցի նրան իր մեծ կտուցով։ Պեղականը նայեց ինձ և երգեց․

Ա՜խ, ոնց կուտեի
Մի չաղլիկ ձկնիկ․
Ստամոքսս վեց — վեց է անում։
Ո՛չ ծիտիկ, ո՛չ մկնիկ,
Այլ թմբլիկ մի ձկնիկ,
Ո՞վ կասի, ծովը շա՞տ է հեռու։

—Հա շատ հեռու է, բայց ես գիտեմ ձկնավաճառի տեղ․
— Դա ի՞նչ է, գոնե համե՞ղ է։

Ես խոսքը փոխեցի և հարցրեցի․

— Ո՞վ է ապրում կողքի պատուհանում․
— Ընձուղտը, ով կանգնել է առաջին հարկում, բայց նայում է երրորդ հարկից։
Հետո երկրորդ հարկից մի Կապիկ դուրս եկավ և սկսեց պարել, իսկ ես՝ նրա պես։

Հետո Ընձուղտը Պեղոյին ուղարկեց իմ հետևից, որ մի քիչ զրուցեին, բայց ես վախեցա ու չթռա Պեղոյի կտուցի մեջ։


Ընթերցանության օր 06.10.22

— Չեմ ցատկի — մինչև չխոստանաս, որ կտուցդ չես փակի։ Նեղ տեղերից զզվում եմ։
— Տես ինչ զարմանալի կտուց ունեմ ու ոնց է աշխատում։ Իմ կտուցի վերին մասը դանդաղ սահում և մտնում է վիզս։ Հրաշք է չէ՞։
— Քո կտուցը կախարդակա՞ն է։
— Այո, քանի որ իմ կտուցի վերին մասը միայն ձուկ ծամելիս է պետք գալիս։ Իսկ ստորին մասը, պատուհան լվանալիս մեջը ջուր ենք լցնում և լվանում։

Իսկ որ էսպես ծալեմ՝
Շատ հանգիստ կաշխատեմ,
Խոսելիս էլ ինձ չի խանգարում։
Աշխարհում ում հարցնես,
Իմ անունը գիտեն․
Պեղական՝ կտուցով ծալովի։

Իսկ ձկնիկ ուտելիս
(Ա՜խ, ինչքան եմ սիրում)
Ընդամենը պիտի կսմթեմ։
Տեղնուտեղը բացվում՝
Նորից դուրս է գալիս
Իմ կտուցը հրաշք ծալովի։


Շարունակելի…

Ընթերցանության օր 13.10.22


— Հերիք թիթիզանաս , շուտ վերև բարձրացիր ու հետդ բեր փոքրիկին, — ասաց կապիկը։
— Ես մտա կտուցը և ՊԵղոն ինձ տարավ լուսամուտի գոգին դրեց։
— Ի՞նչ է քո անունը, ասաց Ընձուղտը։
—Բիլլի։
— Դու պետք է մեզ օգնես կեղտոտ պատուհաններ գտնենք ու փող վաստակենք։ Պեղոն սովամահ է լինում, Կապիկը սովից նիհարել է, դե իմ մասին էլ չասեմ։ Ուտելիքը շատ թանկ է, իսկ մեզ փող է պետք։
— Ես այս պահին այնքան սոված եմ, որ հին պահածո էլ կուտեմ, -ասաց Պեղոն։
—Ես էլ թարմ ընկույզի մասին եմ երազում։
Հենց այդ պահին մի մեքենա կանգնեց ու մի մարդ ծրար հանեց։


Ընձուղտն ասաց․
— Բարի՛ եղեք կարդացեք մեզ համար։


— Առավոտյան երբ անցնում էի տեսա ձեր հայտարարությունը ու ես ման եմ գալիս պատուհան լվացողներ։ Իմ տունը 677 լուսամուտ ունի (ջերմոցը չհաշված)։ Կարո՞ղ եք գալ ու լվանալ։
— Իհարկե՛ կարող ենք։


Ընթերցանության օր 20.10.22

Անհավատալի Է,- գոչեց Պեղականը։ — Երևի լուսամուտ մաքրողի համար աշխարհի լավագույն գործն է։
— Բիլլի՞,- հարցրեց Ընձուղտը,- հասցեն գիտե՞ս։ Ո՞նց ենք տեղ հասնելու։
— Հեմփշիրի կալվածք է կոչվում,- ասացի ես։ Բլրից այն կողմն է,ես ճանապարհը ցույց կտամ։
— Գնացինք,- ասաց Կապիկը։


— Ընձուղտը երկու տակ ծալվեց և դուրս եկավ մեծ դռնից։ Կապիկը պատուհանից ցատկեց Ընձուղտի մեջքին։ Պեղականը, ես՝ կտուցից ամուր բռնած, թռավ ու թառեց Ընձուղտի գլխին։ Ու ընկանք ճանփա։ Բավականին շուտ տեղ հասանք։


— Էս դուքս կոչվածն ի՞նչ մարդ է,- հարցրեց Ընձուղտը։
—Չգիտեմ,- ասացի,- բայց շատ հայտնի է ու հարուստ։ Եվ ասում են, որ նա ունի շատ այգեպաններ։ Շուտով մենք հասանք տեղ։ Իսկական պալատ էր։ Պալատից էլ մեծ։   
  — Մի դրա պատուհանները տեսեք,- ասաց Կապիկը։—Մինչև կյանքի վերջ գործ ենք ունենալու։ Մեկ էլ տղամարդու ձայն լսեցինք։

Ընթերցանության օր 27.10.22

-Վերևի հասած սևերն եմ ուզում,- բարձր ասում էր ձայնը,- սևերը քաղիր։
Մենք թփերի արանքից տեսանք մի տարեց մարդու, որի ձեռքին մի ձեռնափայտ էր, որով նա ինչ-որ տեղ էր ցույց տալիս։ Ծառին մի աստիճան էր հենած, որի վրա մի մարդ էր կանգնած, հավանաբար այգեպանը։


-Վերևի սև հյութեղները քաղի՛ր,-գոռաց բեղավորը,-ձեռքս չի հասնում պարոն,- ասաց այգեպանը,աստիճանը կաճ է։
— Այ քեզ թարսություն,- բղավեց դուքսը,- սիրտս էլ հենց դրանք էր ուզում։
— Մեր հերթն է,- ասաց Պեղոն, և բացեց իր ահռելի թևերը ու թառեց ծառի ճիշտ կատարին։ Ես էլ հետը։


— Քաղի, Բիլլի շշնջաց, քաղիր ու կտուցս լցիր։ Այգեպանն անակնկալից ցած ընկավ։ Իսկ ներքևում դուքսը ձայնը գլուխն էր քցել․
— Հրացա՛նս, հրացանս բերե՛ք։ Մի թռչուն եկել է և իմ կեռասենին է գողանում։ Գնացեք այգուցս քանի հրացանս չեմ հանել։ Հրացանս ու՞ր է։
-Շո՛ւտ, Բիլլի, — շշնջաց Պեղոն։ Շո՛ւտ, շո՛ւտ, շո՛ւտ։
— Հրացանս բեր, ապո՛ւշ,- ասում էր այգեպանին։- Տեսեք ո՛նց եմ գող թռչունին խոհանուց ուղարկում։
— Քաղեցի պրծա,- շշնջացի Պեղոյին, և նա նույն վայրկյանին ցած իջավ։

Ընթերցանության օր 01.12.22

Ձեր կեռասը, պարո՛ն:


Դուքսը պապանձվեց, նա քիչ էր մնում կաթվածահար լիներ:
— Այս ի՞նչ արարածներ են:
— Մենք լուսամուտ մաքրողներն ենք, երգելով ասաց Կապիկը:


— Խնդրել էիք, որ ձեր տուն գանք ու լվանանք ձեր պատուհանները:
Դուքսը կռահում է թե ովեքեր են նրանք ու ասում է.
— Աշնանը երբ խնձորներս աճեն կհավաքե՞ք:
— Իհարկե՛, կհավաքենք:
— Դու ո՞վ ես, — հարցրեց դուքսը ինձ:
— Մեր գրասենյակի կառավարիչն է, — ասաց Ընձուղտը:


— Շատ լավ, եկեք տեսնենք պատուհան մաքրելուց ո՞նց եք:
Ես Պեղոյի կտուցից դուրս թռա, բռնեցի դուքսի ձեռքը և միասին գնացինք պատուհան լվանալու:
— Հիմա ի՞նչ եք անելու:
— Ամեն մեկս մեր գործե գիտենք, դուք նայեք:
Դուքսը և Ընձուղտը սկսեցին վիճել, թե Ընձուղտի վիզը չի կարող հասնել վերին հարկին:


Բայց Ընձուղտը կարողացավ իր վիզը երկարացնել և բարձրացնել, ու հասնել վերին պատուհաններին:

Ընթերցանության օր 16. 02. 23

Ընձուղտը կամացուկ մի երգ էր երգում այնպես, որ բառերը հստակ չէր լսվում:

Պեղոն բերանը լիքը ջուր լցրեց ու թռավ, կապիկի մոտ և սկսեցին պատուհան մաքրելու գործը: Նրանց գործի արագությունը աներևակայելի էր:
Երբ կապիկը վերջացնում էր մի պատուհանը Ընձուղտը միանգամից մյուսի մոտ էր տանում իսկ Պեղոն ետևներից:

Երբ վերջացրեցին չորրորդ հարկը, Ընձուղտը վիզը ներս քաշեց այնքան մինչև Կապիկը հավասարվի երրորդ հարկի:
— Անհավատալի հրաշք է:- Բացականչեց Դուքսը:-Զարմանալի է: Հիմա կարող եմ սենյակումս նսած նայել դուրս:
Մեկ էլ տեսնեմ երեք պատուհան մաքրողները քարացան, ոնց որ սառած պատին կպած լինեին: Երեքից ոչ մեկը չէր շարժվում:
— Սրանց ի՞նչ եղավ,-հարցրեց Դուքսը- ի՞նչ է կատարվում:
— Չեմ հասկանում,- ասացի:
Այստեղ Ընձուղտը՝ Կապիկը գլխին, պատից շա՜տ կամացուկ հեռացավ ու մեր կողմը եկավ: Պեղոն էլ թռավ եկավ: Ընձուղտը կիպ մոտեցավ Դուքսին ու շշնջալով ասաց.

-Ձե՛րդ Պայծառափայլություն երրորդ հարկի ննջասենյակում մարդ կա: Դարակները քրքրում՝ միջինը դատարկում է: Ու ատրճանակ ունի: Դուքսը այնպես ցնցվեց, որ համարյա մի ոտնաչափ վեր ցատկեց:
— Ո՞ր ննջասենյակն է, — կտրուկ ասաց:-Ցո՛ւյց տվեք:
— Երրորդ հարկինը: Տեսնո՞ւմ եք, էն բաց պատուհանը:
— Աստված վկա,- բղավեց դուքսը,- Դքսուհու ննջարա՛նն է:

Ընթերցանության օր 23.03.2023

Ոստիկա՛ն կանչեք:
Պեղոն օդ բարձրացավ ու կտուցի ջուրը թափեց: Հետո Պեղոն բաց լուսամուտից ներս մտավ և արագ դուրս եկավ՝ կտուցը փակաց: Կանգնեց դուքսի դիմաց ու դմփդմփոցի ձայներ եկան:
— Բռնել է, — գոչեց կապիկը: Գողը Պեղոյի կտուցի մեջ է:
— Բաց արա Պեղո կտուցդ, թող դուրս գա, սևը կտամ:
Ընձուղտը գոչեց.
— Գողը զինված է, ատրճանակ ունի, եթե Պեղոն բացի մեր վերջը կգա:
— Թեկուզ թնդանոթ ունենա, բա՛ց արա:
Հանկարծ գմփոց լսվեց ու Պեղականը մոտ 6մ թռավ:

Այդ պահին տնից մի տիկին դուրս վազեց ու ճչաց:

— Զարդե՜րս:
Կինը սկսեց երգել, և մենք, բացի Պեղոյից, սկսեցինք երգել նրա հետ:

Ընթերցանության օր 17.04.2023

— Հանգստացիր Հենրիետա, — այս թռչունը հանցագործին կտուցն է գցել:
— Եթե կտուցիդ մեջ է, բացի՛ր, ամուսինս պատժի նրան:
— Ո՜չ, նա ատրճանակ ունի:
Հաստատ ինչ — որ մեկը ոստիկան էր կանչել, որովհետև չորս ոսիկանական մեքենա մոտեցավ մեզ, ու կանգնեցին Պեղոյի կողքը:
Պեղոն կտուցը բացեց ու ոստիկանները գողին բռնեցին: Երբ բռնեցին, հասկացան որ դա ամենավտանգավոր գողն է՝ «Կոբրան»: Ոստիկանը զարդերը հանեց և տվեց Դքսուհուն:
Երբ ոստիկանները գնացին Կապիկը տեսավ, որ Պեղոյի կտուցը ծակ է:
— Էլ վերջ, էլ ո՞նց պիտի մեջը ջուր լցնեմ:
Դուքսը նրանց առաջարկեց, որ գնան ու ապրեն կալվածքում, քանի որ օգնեցին բռնել գողին:
Նրանք սիրով համաձայնեցին դուքսի առաջարկին:

Оставьте комментарий