Рубрика: Այլ

Հանդիպում ընկեր Ռուբենի հետ

Այսօր մեզ՝ 4․1 դասարան, հյուր եկավ Արեգի հայրիկը՝ ընկեր Ռուբենը։


Նա մեզ պատմեց, որ նա աշխատում է թվային տեխնոլոգիաների  կենտրոնում, Կրիսպ  հավելվածի հիմնադիրն ու ստեղծողն է։ Նա ակտիվ մասնակցություն ունի ՀՀ — ում նորագույն տեխնոլոգիաների զարգացման գործում։
Պարզվո՞ւմ է, որ Չինաստանում 1կմ ճանապարհը կառուցում են 31 ժամում, բայց Հայաստանում 30կմ ճանապարհը 2 տարի է չեն ավարտում։


Գիտեի՞ք, որ միշտ մարդն ասում է «ԻՆՉՈ՞Ւ»։ Նա բերեց օրինակ Արեգի և Ավետի վրա։
Ավետը և Արեգը վիճեցին։
— Ինչո՞ւ։
— Ավետը կոնֆետ էր բերել, իսկ ես ո՛չ։
— Ինչո՞ւ չկիսվեցիր Արեգի հետ։
— Ես սոված կմնայի։
— Ինչո՞ւ կոնֆետ չէիր բերել։
— Որովհետև իմ վրա գումար չեն ծախսում։

Մենք ծիծաղեցինք և խաղացինք մի խաղ, որտեղ նա ընտրեց մի թեմա, և մենք այդ թեմայի շուրջ պետք է ԻՆՉՈՒՆԵՐ մտածեինք և գրեինք այդ ԻՆՉՈՒՆԵՐԸ թղթի վրա։

Մենք ունեցանք շատ լավ օր։