Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդական օր. Համբարձման ծեսը Ապարանի ջրամբարում

Մենք մայիսի 26- ին ճամփորդեցինք դեպի Ապարան:

Մեր առաջին կանգառը եղավ ծառելով լի մի անտառում:

Այնտեղ մենք նախաճաշեցինք և սկսեցինք մեր քայլարշավը :

Մենք ճանապարհին հավաքեցինք յոթ տեսակի ծաղիկ, յոթ տեսակի քար, իսկ ջուրը լցրեցինք մեր տարբեր շշերից՝ երբ արդեն ջրամբարի դիմաց գուշակություններ էինք անում:

Մենք երբ հասանք ջրամբար, ընկեր Սոնան մեզ պատմեց տարբեր գետերի ու լճերի մասին: Նա ասաց, որ լինում է տարի երբ ջրամբարում ջուր չի լինում,բայց լինում է տարի, որ ջուրը ծածկում է Պողոս-Պետրոս եկեղեցին:

Ջրամբաը մի ուրիշ տեսակի սիրուն էր: Ջրամբարի տեսարանը աննկարագրելի էր ու ես այն նկարել եմ:

Ես ունեցել եմ տպավորություններով լի ճամփորդական օր:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԸՆԿԵՐ ԼՈՒՍԻՆԵ

Оставьте комментарий