Рубрика: Ամառային ճամբար

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Արդեն երկրորդ անգամ է, որ ես Թեղենյաց վանքում եմ լինում:

Բայց այս անգամ իմ ջոկատի հետ: 9:30 դպրոցից շարժվեցինք, իսկ երբ հասանք միանգամից սկսեցինք քայլել դեպի վանքը: Բարձունք հաղթահարելը այդքան էլ հեշտ չէր:

Ճանապարհի կեսին նախաճաշեցինք ու շարունակեցինք հաղթահարել բարձունքը:

Երբ բարձունքը հաղթահարեցինք և հասանք եկեղեցի մենք սկսեցինք երգել հոգևորական երգեր: Հենց վերջացրեցինք եկեղեցուց դուրս եկանք և երգեցինք Կոմիտասի երգեր: Այնտեղ մենք տարբեր խաղեր խաղացինք և վերադարձանք:
Մենք ունեցանք շատ լավ օր:

Оставьте комментарий