Рубрика: Մայրենի

Ընկերների որսը

Լինում է, չի լինում երկու ընկեր են լինում: Մի օր ընկերները գնում են ձկնորսության: Սպասում են սպասում, տեսնում, որ ընկերներից մեկի կարթը շարժվում է: Ընկերը հանում է ու դնում դույլի մեջ: Օրվա վերջ մենակ այդ ձուկն են ունենում ու սկսում են վիճել, թե ո՞ւմն է որսը:
Մի լավ վիճելուց հետո, ավելի խելացի ընկերն ասում է.
— Արի՛ այս ձուկը մեր ընտանիքներով խաշենք ուտենք:
— Արի՛, համաձայն եմ:
— Ընտանիքներով հավաքվում, ուտում — խմում, քեֆ են անում ու գալի տուն:

Оставьте комментарий