Рубрика: Մայրենի

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    գահ — թագավորական իշխանություն
    հալածական — հալածված
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց — հիմա
    բարձր — ցածր
    չար — բարի
    բաժնել — հավաքել
    լայն — նեղ
    տանում — բերում
    միասին — առանձին
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»

    Խոսքը կանաչ բնության մասին է։
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ սպիտակ ամպերն են դուր գալիս, որովհետև նրանք սիրուն են ու այդ ժամանակ լավ եղանակ է լինում։
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Երկու ամպիկ եղբայները

Երբ, երկու սև ամպիկ եղբայները քայլում էին իրենց երկրում, Կայծակ եղբայրները նեղացրեցին փոքրիկ ամպիկին։ Այդ ժամանակ ամպիկը սկսեց լաց լինել և ուժեղ անձրև սկսեց։
Երկու տղաներ, որոնք ուսումնասիրում էին երկիր մոլորակը, նայեցին իրեն կախարդական գրքում և տեսան, որ անձրևը դադարեցնլու համար պետք է ունենալ գնդակ ու հասնել ամպիկին։
Երբ հասնեն ամպիկին մոտ պետք գնդակը այնպես տշեն, որ կպնի ամպիկին ու շրջվի ուրախ կողմի վրա։

Հիմա իմացա՞ք, թե ոնց անձրևը դադարեցնեք։

Оставьте комментарий