Рубрика: Մայրենի

Փայլուն Աստղը

Կար-չկար մի գյուղ կար: Այդ գյուղում ապրում էր մի աղքատ ընտանիք: Այդ ընտանիքը բաղկացած էր երեք հոգուց՝ հայրը, մայրը և նրանց գեղեցկուհի դուստրը:

Դստեր անունը Աստղիկ էր: Մայրն էր որոշել այդ անունը, քանի որ ցանկանում էր Աստղիկը մեծանա ու ունենա աստղի պես փայլուն ապագա:

Տարիները անցնում էին, Աստղիկը մեծանում էր ու գնալով ավելի գեղեցկանում: Աստղիկը շատ կիրթ ու խելացի աղջիկ էր:

Աղջկան հայրը մի անգամ ուղարկում է ջրհորից ջուր բերելու: Աղջիկը հոր խնդրանքը լսելով գնում է, որ աղբյուրից ջուր բերի: Ճանապարհը երկար էր, աղջիկը երկար ճանապարհ անցավ, որ հասնի ջրհորին: Ճանապարհին աղջիկը ծաղիկներ հավաքելով ու թռչկոտելով գնում էր:

Ասղիկը վերջապես հասավ ջրհորի մոտ: Ջրհորից ջուր լցրեց և երբ ուզում էր հեռանալ, հեռվից լսեց ինչ որ գոռոց, որը նրան հուշում էր, որ նա կանգնի: Աստղիկը շրջվեց ու տեսավ արքայազնին՝ սպիտակ ձիու վրա: Արքայազնը կանչեց նրան իր ամրոց ամուսնանալու: Աստղիկը չմերժեց և ամուսնացավ: Նրանք ապրեցին երկար և ուրախ:

Рубрика: Մայրենի

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Պատմությունը ինձ դուր եկավ, քանի որ մեզ սովորեցնում է լավ բաներ անել:
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինն էր, քանի որ նրա ընկերները շատ վատն էին:
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
    Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր չէին վախենում, ովքեր չէին փախչում, առաջիններ էր նրանց մեջ, ովքեր ստեր չէին փչում և վատ բաներ չէին անում:
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Պատմության մարդը որոշեց լինել ամենաառաջինը, քանի որ նրա անունը Պրիմո էր:
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Վարդուհին գեղեցիկ պետք է լինի ինչպես վարդը:
    Ռազմիկ անունով մարդը պետք է լինի ռազմիկ:
    Ծաղիկ անունով մարդը պետք է լինի բուրավետ ծաղիկի պես:
    Մարտիկ անունով մարդը պետք է մարտիկ լինի:
    Իշխան անունով մարդը պետք է իշխան լինի:
    Նազելի անունով մարդը պետք է լինի նազելի:
    Աստղիկ անունով մարդը պետք է աստղի պես շողա:
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
    Փայլուն Աստղը
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
    Եթե բոլորը սուտ խոսեին, աշխարհում խառնաշփոտ կլիներ:
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    Եթե հիմարների մրցույթ հայտարարվեր, ամենահիմարը կհաղթեր:
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    Եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը, շները մարդկանց կտանեին զբոսնելու:
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
    Եթե հայտնվեի վախկոտների երկրում, նրանց կսովորեցնեի խիզախություն:
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Եթե բոլոր մարդիկ ինչ մտածում են, բարձրաձայն ասեին, գաղտնիքներ չէին լինի:
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Եթե բոլոր մարդիկ բարի լինեին խաղաղություն կլիներ:
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    Եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր, լճերից ծիրան կորսայինք:
Рубрика: Մայրենի

Թեսթ 11

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բույնը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
իջավ
վերադարձել
քաղցր
զվարթ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
զիլ — ուժգին
վայրկյան — պահ
ուրախ — զվարթ
դեպք — միջադեպ


4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/անզգույշ-ածանցավոր

  գ/փոքրիկ-պարզ

  դ/այնտեղ-բարդ

5. Տեքստից դու՛րս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրու՛  հոգնակի:
Ծիծեռնակ — ծիծեռնակներ
Կատու — կատուներ
Դեպք — դեպքեր
Ձու — ձվեր

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-գոյական

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-ածական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
 

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։

9. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

10. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Մեն տարի աշնանը գնում են, գարնանը ետ գալի:

11.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

12. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

13. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին, քանի որ կատուն փախավ- մտավ ամբարի տակը

Рубрика: Մայրենի

Ջաննի Ռոդարի «Սխալ արձագանք»

Առաջադրանքներ

  • Փորձիր հեքիաթը կարդալ երկու երկու ձայնով՝ մի դեպքում լինելով հեքիաթի հերոս, մյուսում՝ արձագանք։ Կարդացածդ ձայնագրիր, բլոգում հրապարակիր։

    https://youtu.be/AYkxepF66kc
  • Փորձեք պատմությունը վերապատմել, բայց հարցերն այնպես ձևակերպեք, որ արձագանքի պատասխանները ճիշտ լինեն։

    Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Կեսա՞րը, թե՞ Ռոմուլը:

    Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ դ՞ու, թե՞ ես:

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
    քիչ – շատ
    վերջին – առաջին
    բղավել – փսփսալ
    հանգիստ–անհանգիստ
    մեծ – փոքր
    հիմար –խելացի
    պատասխանել  — հարցնել
    հասարակ – տարբերվող

     
  • Հեքիաթի օրինակով մտածիր այնպիսի 5 հարցական նախադասություն, որ արձագանքի դրանց տրված պատասխանները ծիծաղելի լինեն։
    Ո՞վ է ավելի չաղ փիղը՝ , թե՞ մո՞ւկը:

    Ո՞վ է ավելի բարձրահասակ՝ ընձո՞ւղտը, թե՞ ոզնին:

    Ո՞րն է ավելի քաղցր՝ կոնֆե՞տը, թե՞ հացը:

    Ո՞վ է  ավելի արագավազ՝ հովա՞զը, թե՞ կրիան:

    Ո՞վ է ավելի սառը՝ ձյո՞ւնը, թե՞ արևը:

  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։

Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
Արձագանքը ապրում է քարանձավում, ամենից շատ սիրում է կրկնել մարդկանց ասածը և սնվում է բառերով:

Рубрика: Մայրենի

Ածական

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:

Անսպառ երջանկությունը պատել էր պատանու սիրտը:

Ամբոխը գազազած  հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի ստվերախիտ  անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Ընկերները վաղեմի փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ,  թարմեցնող:

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարություն:

Հնություն – Հին, ություն վերջածանցը սղվեց

Մեծություն – մեծ, ություն վերջածանցը սղվեց

Լավություն – լավ, ություն վերջածանցը սղվեց

Երջանկություն – երջանիկ, ություն վերջածանցը սղվեց

Հնչեղություն —  հունչ, ություն վերջածանցը սղվեց

Ագահություն – ագահ, ություն վերջածանցը սղվեց

Ստորություն – ստոր, ություն վերջածանցը սղվեց

Հաջողություն – հաջող, ություն վերջածանցը սղվեց

Լայնություն – լայն, ություն վերջածանցը սղվեց

Երկարություն – երկար, ություն վերջածանցը սղվեց

Рубрика: Մայրենի

Թեսթ 9

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  — Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  — Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ չստացան: Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  — Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկնավ Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  — Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  — Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ          լրացնելով բաց թողած տառերը:բառերը՝          
բախտն
ընդամենը
փորձում
խնդիր


2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները
հրաշալի — հիանալի
ցատկոտել — թռվռալ
ուժգին — ուժեղ
բարկանալ — ջղայնանալ

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  —  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական —  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

       5.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:
Փոքրիկ, գնդակ, քույրիկ, պատուհան

6. Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը նախադասություններով և  բայերը համապատասխանեցրու´ տեքստին.

Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

Գնդակն էլ այլևս հետ չստացան

Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկնավ Սարգիս քեռու բակը:

Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում:

7.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       8.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

Մինչև ճիշտը գա,  սուտը աշխարհը կքանդի:
Անձրևն ինչ կանի քարին,  խրատն ինչ կանի չարին:
Լեզուն չլիներ,  ագռավները աչքերը կհանեին:
Գիտունի հետ քար քաշիր,
անգետի հետ փլավ մի կեր:

9.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
  Դավիթը փորձում էր մորը համոզե, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

 10.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Լիլին շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին:

 11.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        12. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

             13.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

Աղջիկը հանեց գնդակը և տվեց տղաներին:

            14. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:
Դավիթը ասաց, որ կսովորեցնի Լիլիին գնդակ խաղալ:

Рубрика: Մայրենի

 Գոյականի հոլովում

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մոտեցան կախարդական ծառին:
Տրական — ծառին

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Բացառական – Հայաստանից
Հայցական — մարդը

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Բացառական – քաղաքից
Սեռական — բլրի

Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
Տրական – գետակին
Գործիական – փայտով
Սեռական — ջրի

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:
Սեռական – երկնքի
Սեռական – արևի
Հայցական — շողերը

2. Հոլովեք հետևյալ բառերը՝
քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղղական — քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն

Սեռական – քարի, քաղաքի, սահնակի, մոր, աշունի, գլխի, բնության

Տրական – քարին, քաղաքին, սահնակին, մորը, աշունին, գլխին, բնությունին

Հայցական – քարը, քաղաքը, սահնակը, մայրը, աշունը, գլուխը, բնությունը

Բացառական — քարից, քաղաքից, սահնակից, մորից, աշունից, գլխից, բնությունից,

Գործիական – քարով, քաղաքով, սահնակով, մորով, աշունով, գլխով, բնությունով

Ներգոյական  -քարում, քաղաքում, սահնակում, մոր մեջ, աշնան մեջ, գլխում, բնություն մեջ

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վՏղան,Նանեն,հրշեջըՈւղղական
Ո՞ւմ /մոտենալ/Տղային,Նանեին,հրշեջինՏրական
Ինչի՞ցՏղայից, Նանեից, հրշեջիցԲացառական
Ինչո՞վՏղայով, Նանեով,  հրշեջովԳործիական
Ո՞ւմ մեջՏղայի մեջ, Նանեի մեջ, հրշեջի մեջՆերգոյական
Ինչի՞Տղայի, Նանեյի, հրշեջիՍեռական
Ինչի՞նՏղային, Նանեին, հրշեջինՏրական
Рубрика: Մայրենի

Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը»

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։
    սերմ — ուրախ սերմ
     ձյուն — դժգոհ ձյուն
    խոտ — բախտավոր խոտ
    գայլ — բարի գայլ
    շաքարավազ — անբախտ շաքարավազ
    երեխաներ — զվարթ երեխաներ
  • Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։
    «ԲԱՐԻ ԳԱՅԼԸ»
    Մի օր մայր գայլը ձագուկ գայլ ունեցավ: Նա վաղ տարիքից տեսնում էր, թե ինչպես են բոլոր կենդանիները գայլերից վախենում: Նա սիրում էր բոլոր կենդանիներին, բայց երբ նա մոտիկանում էր կենդանիներին՝ նրանք փաղչում էին:

    Մի օր նա մոտեցավ նապաստակներին և ասաց.
    — Սպասե՛ք, չփաղչե՛ք ես սիրում եմ կենդանիներին, ես ձեզ չեմ ուտի:
    Նապաստակները ամենահիմարին տվեցին, բայց նա նրան չկերավ, այլ սկսեց սիրել: Մնացած նապաստակներն էլ մոտեցան և նրանց էլ սկսեց սիրել, և այդպես բարի գայլը մինչև օրս ընկերություն է անում կենդանիների հետ:

  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։

Ե — եղնիկ

ր — րոպե

կ — կատու

ի — ինքնաթիռ

ն — նապաստակ

ք — քամի

Եղնիկը, կատուն և նապաստակը քամուն, մեկ րոպեում ինքնաթիռ նստեցին

  • Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

    Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային, աշխարհը հակառակ կպտտվեր։
    Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, բոլորը կտեսնեին երկար ոտքերով ու կարճ վզով ընձուղտին։
    Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, նա կուտեր քաղցր ձուկ։
    Եթե երկնքից անձրևի փոխրեն ամպիկներ թափվեին, երկնքում ամպ չէր մնա։
    Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, այդ մարդկանց քիթը ջարդած կլիներ։
Рубрика: Մայրենի

Կամակոր  թագավորը. թեսթ 8

 

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
մարդ
թախտին
դերձակներին 
կարճ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
Դերձակ նշանակում է, տարբեր բաներ կարող մարդ:

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ հարցերի են պատասխանում տեքստում նշված բառերը, օրինակ՝ որսորդ- ո՞վ։
Ճիպոտ — ի՞նչ
Դերձակ — ո՞վ
Երկար — ինչպիսի՞
Երկիր — ի՞նչ

6.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:
Պատմողական
   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

Հարցական
Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թաղտին, վերմակը  քաշում  վրան:

7․Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

9.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Թագավորը հրամայում է, որ իր հասակին  համեմատ վերմակ կարեն,քանի ոչ մի վերմակ իր հասակով չի լինում:

10.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
Դերձակը ճիպոտով խփում է թագավորի ոտքերին, և այդ պատճառով էլ թագավորը իր ոտքերը հետ է քաշում:

11.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

12.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:
«ՍԵՎ ԱՐԿՂԻ ԳԱՂՏՆԻՔԸ»

13.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:
Ես երկար վերմակ կկարեի, որ ընկներ հատակին ու կեղտոտվեր, իսկ նա ամեն օր կլվանար ու կտանջվեր:

14.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:
«ԽՈՐԱՄԱՆԿ ԴԵՐՁԱԿԸ»